Մատչելի հղումներ

"Թուրքիան պետք է ավելին անի"


Fehime Aydemir (R), the mother of Turkish officer Metin Aydemir, cries over his flag-draped coffin during funeral services in his hometown of Erzurum, eastern Turkey, Aug. 19, 2015. Aydemir was one of the three officers killed Tuesday in an operation agai
Fehime Aydemir (R), the mother of Turkish officer Metin Aydemir, cries over his flag-draped coffin during funeral services in his hometown of Erzurum, eastern Turkey, Aug. 19, 2015. Aydemir was one of the three officers killed Tuesday in an operation agai

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Աշ Քարտերը Թուրքիային կոչ է արել ավելին անել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: Մինչդեռ Թուրքիայում իրավիճակը գնալով ապակայունանում է: Ութ զինվոր սպանվել է` Քրդական աշխատավորական կուսակցության հետ բախումներում:

«Մենք շատ ենք ցանկանում, որ Թուրքիան ավելին անի: Թուրքիան համաձայնվել է մասնակցել մեր օդային ռազմարշավին: Այն այժմ պետք է միանա հակաահաբեկչական ռազմական գործողություններին», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Աշ Քարթերը:

Սակայն Թուրքիան իր ջանքերը կենտրոնացրել է քրդերի դեմ: ԱՄՆ-ը հույսով է, որ համարժեք ուշադրություն կտրվի Իսլամական պետություն խմբավորմանը ու նրա հավաքագրած զինյալներին, որոնք անցնում են Թուրքիայի սահմանը դեպի Իրաք և Սիրիա:

«ԱՄՆ-ին անհրաժեշտ է, որ նրանք իբրև հակամարտության գոտուն մերձակա երկիր և ՆԱՏՕ-ի երկարաժամյա դաշնակից և կոալիցիայի պատասխանատու անդամ ավելի լավ վերահսկեն սահմանը Սիրիայի ու Իրաքի հետ»: Նախարարը նշեց, որ նախագահ Բարաք Օբաման նույնպես Թուրքիայի հետ գործուն քննարկումների մասնակից է:

Մինչդեռ Թուրքիայում իրավիճակը գնալով ապակայունանում է: Ութ զինվոր սպանվել է հարավարևելյան Սիիրտ նահանգում, Քրդական աշխատավորական կուսակցության հետ բախումներում: Մի շարք քրդաբնակ մարզեր ապստամբել են և չեն ճանաչում Թուրքիայի գերիշխանությունը: Անքարան «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական գործողություններ ծավալելու պատրվակով, մեկ ամիս առաջ խախտեց զինադադարը ՝ հարվածներ հասցնելով Սիրիայում տեղակայված քրդական ջոկատներին:

Տիգրան Մարտիրոսյան

XS
SM
MD
LG