Մատչելի հղումներ

Բարզանիի եւ Դավութօղլուի միջեւ հանդիպումը


Դավութօղլուն կոչ է արել Իրաքի քրդերին համագործակցել ահաբեկիչների դեմ պայքարում

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ակտիվ համագործակցության կոչ արեց Իրաքի քրդերին՝ Իրաք-Թուրքիա սահմանը հատած զինյալների դեմ պայքարի գործում։

Դավութօղլուն այս կոչով հանդես եկավ հինգշաբթի օրը, Իրաքի հյուսիսային Քրդստանի հատվածի նախագահ Մասուդ Բարզանիի հետ Անկարայում անցկացված հանդիպումից հետո ։

Արտգործնախարարը հայտնեց, որ ահաբեկչական գործունեությունը 2 տարածաշրջանների միջեւ կայունության հաստատմանը խոչընդոտող ամենամեծ սպառնալիքն է։

Բարզանին նշեց, որ Իրաքի քուրդ փոքրամասնությունը կաջակցի այս գործընթացին։

Բարզանիի եւ Դավութօղլուի միջեւ հանդիպումը կայացավ երկուշաբթի օրվա հարձակումից հետո, որի արդյունքում զոհվել էր թուրք 7 զինվոր։

XS
SM
MD
LG