Մատչելի հղումներ

Քուրդ ապստամբները հայտարարել են, թե ավարտում են միակողմանի հրադադարը Թուրքիայում


Քրդստանի աշխատավորական կուսակցության խոսնակը հայտարարել է, թե այդ քայլին է դիմում Թուրքիայի զինվորական հարձակումների շարունակման պատճառով։

Քրդստանի աշխատավորական կուսակցության խոսնակը հայտարարել է, թե այդ քայլին է դիմում Թուրքիայի զինվորական հարձակումների շարունակման պատճառով։

Այդ հայտարարությունը հետեւում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Իրաքի Քրդական շրջանի նախագահ Մասուդ Բարզանիի միջեւ Թուրքիայում հինգշաբթի օրը կայացած հանդիպմանը։

Դավութօղլուն Իրաքի քրդերին կոչ էր արել համագործակցել Թուրքիայի սահմանը խախտող քուրդ ապստամբների դեմ տարվող պայքարում։

Բարզանին Իրաքի քրդերի աջակցությունն էր խոստացել, նշելով, որ քրդերին վիշտ է պատճառում թե՛ թուրք ու թե՛ քուրդ անձանց սպանությունները։ Նա ասել էր, թե բռնություններին պետք է վերջ դնել։

Թուրք պաշտոնյաները քուրդ ապստամբներին են մեղադրում երկուշաբթի օրվա հրթիռային հարձակումների համար, որոնց հետեւանքով Թուրքիայի հարավում գտնվող ռազմածովային մի հենակետում սպանվել էր թուրք 7 զինվորական։

XS
SM
MD
LG