Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետը ժամանել է Բաղդադ


جنوبی کوریا کی جنگی مشقیں
جنوبی کوریا کی جنگی مشقیں

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Իրաքի մայրաքաղաք` մեկնարկելով երկու երկրների միջև տնտեսական կապերը զարգացնելուն ուղղված երկօրյա այցը:

Էրդողանը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի և գործարարների մեծ պատվիրակության հետ մասին այցելելու է նաև Իրաքի Քրդստան: Նա ջանքեր է գործադրում Իրաքի հետ տնտեսական, մասնավորապես բնական գազի և նավթարդյունաբերության բնագավառում առկա կապերը զարգացնելու ուղղությամբ: Թուրքիան Իրաքի Քրդստանում սպառվող սննդամթերքի հիմնական մատակարարն է։ Երկու պետությունների միջև առևտրային շրջանառությունը 2009 թվականին կազմել է մոտ 7 միլիարդ դոլար:

Այցի ընթացքում Էրդողանի հետ հանդիպում է անցկացրել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին: Հանդիպումից հետո Իրաքի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ, ասելով, թե երկու պետություններն էլ տուժել են «ահաբեկիչների գործողություններից» և խոստացել զարգացնել Մերձավոր Արևելքում անվտանգությունը ամրապնդելուն ուղղված համագործակցությունը:

Նախատեսվում է, որ Թուրքիայի վարչապետը հանդիպում կանցկացնի նաև Իրաքի հյուսիսի տարածքային վարչակազմը գլխավորող Մասուդ Բարզանիի հետ:

XS
SM
MD
LG