Մատչելի հղումներ

Թուրքիայի և Իրանի բանկերի միջև գործարքները կտրուկ անկում են ապրել


Օգոստոս ամսին Թուրքիայում գործող բանկերի և կազմակերպությունների ղեկավարների հետ ԱՄՆ-ի պատվիրակության հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի պատժամիջոցները, Իրանի բանկերի հետ Թուրքիայի գործարքների իրականացումը գրեթե դադարել է:

Թուրքիայի խոշոր բանկերից մեկի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով, ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշման պատճառով Իրանից Թուրքիայի բանկային ոլորտ գումարների փոխանցման ընթացքում մեծ խնդիրներ են առաջ գալիս: «Ամերիկացիները սպառնացել են սառեցնել արտասահմանում գտնվող մեր ակտիվները: Բացի այդ, իրանական բանկերի հետ որևէ գործարք կատարելու դեպքում արտասահման գործուղումների ժամանակ մեզ կարող են ձերբակալել», - ասել է նա:

Թուրքական մամուլի փոխանցմամբ, «Մելաթ բանկ»-ը սահմանափակել է արտասահմանում գործող իրանական ձեռնարկություններին, ներառյալ Թուրքիայում գործող համատեղ ձեռնարկություններին, ակրեդիտիվների տրամադրումը:

«Գործարար աղբյուրներից» ստացված տեղեկատվության համաձայն, առևտրային գործարքների իրականացումն առավել դյուրին է դարձնում ներդրումների հարցում Իրանի կամ Թուրքիայի արժույթի կիրառումը, սակայն Իրանի ձեռնարկություններին անհրաժեշտ է, որպեսզի նրանք կարողանան օգտագործել ակրեդիտիվներ, որոնց տրամադրումն արգելափակվել է ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշման պատճառով:

XS
SM
MD
LG