Մատչելի հղումներ

Գյուլը հավանության կարժանացնի Թուրքիայում համացանցի և դատարանների վերահսկողության խստացման մասին օրինագծերը


Թուրքիայի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերն առաջացրել են Բրյուսելի մտահոգությունն այն մասին, որ ադ երկրում գնալով խորանում է անհամապատասխանությունը ԵՄ-ի նորմերի հետ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ըստ էության հավանության կարժանացնի երկրում դատարանների և համացանցի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու մասին օրինագծերը՝ այսպիսով աջակցություն տրամադրելով երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սակայն միաժամանակ խորացնելով մտահոգություններն ազատ խոսքի և օրենքի գերակայության մասին:

Թուրքիայի խորհրդարանի կողմից այս ամսվա ընթացքում ընդունված երկու օրինագծերը, որոնց հաստատման համար անհրաժեշտ է նախագահ Գյուլի ստորագրությունը, վարչապետ Էրդողանի քննադատների կողմից համարվում են ավտորիտար արձագանք՝ վերջինիս կառավարությունը ցնցած կաշառակերության սկանդալին: Քննադատների համաձայն, այս օրինագծերը նպատակ են հետապնդում փակուղու մեջ գցել դատական գործերն ու դադարեցնել կաշառակերության գործերի մասին տեղեկատվության շարունակվող արտահոսքը:

Դատական իշխանության մասին նոր օրենքը հնարավորություն կընձեռի Թուրքիայի կառավարությանն ավելի մեծ դեր ունենալ դատավորների և դատախազների նշանակման գործընթացում, մինչդեռ համացանցի վերաբերյալ օրինագիծը հնարավորություն կտա իշխանություններին մի քանի ժամվա ընթացքում և առանց դատարանի հավանության դադարեցնել մուտքը դեպի վեբ-կայքեր:

Եվրոպական Միությանը միանալու ցանկություն ունեցող Թուրքիայի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերն առաջացրել են Բրյուսելի մտահոգությունն այն մասին, որ ադ երկրում գնալով խորանում է անհամապատասխանությունը ԵՄ-ի նորմերի հետ, ինչպես նաև առաջացրել է այն ներդրողների անհանգստությունը, որոնց կողմից Թուրքիայում իրականացվող գործունեության համար կայունությունը վերջին տասնամյակի ընթացքում ապահովվել էր Էրդողանի կոշտ կառավարման միջոցով:

Թուրքիայի կառավարությունն իր հերթին պնդում է, որ օրինագծերը, ընդունվելու դեպքում, կնպաստեն երկրում ժողովրդավարության ամրապնդմանը: Ըստ կառավարության, նոր օրենքների ընդունման միջոցով հնարավոր կդառնա խաթարել ԱՄՆ-ից իր գործունեությունն իրականացնող հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի ազդեցությունը Թուրքիայի դատական մարմինների վրա, ինչպես նաև բարելավել համացանցում անհատական տեղեկությունների գաղտնիության պաշտպանվածությունը:
XS
SM
MD
LG