Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ Եգիպտոսում այս տարվա հուլիսի 3-ին զինված ուժերի կողմից նախագահ Մոհամեդ Մորսիի տապալման հետևում կանգնած է Իսրայելը:
«Եգիպտոսում հեղաշրջման հետևում կանգնած է Իսրայելը, և մենք վկայություններ ունենք»,- ասել է Էրդողանը երեքշաբթի օրը՝ Անկարայում իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ընթացքում:
Թուրքիայի մամուլի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Էրդողանը հիշատակել է, առանց անունը նշելու, Ֆրանսիայի հրեա մտավորականներից մեկի խոսքերը, որը 2011 թվականին ասել է, թե «Մահմեդական եղբայրությունն իշխանության գլուխ չի մնա, նույնիսկ եթե ընտրված լինի, քանի որ ժողովրդավարությունը քվեատուփի մեջ չէ»: