Մատչելի հղումներ

Թուրքիայի զինված ուժերի նախկին հրամանատարը` «Էրգենեկոնի» գործով կասկածյալ


Գեներալ Իլքեր Բաշբուգ (արխիվային լուսանկար)

Թուրքիայի դատախազությունը երկրի զինված ուժերի նախկին հրամանատարին մեղադրել է երկրի մահմեդականամետ կառավարությունը ապակայունացնելու նպատակով համացանցում ծավալված արշավում մասնակցելու մեջ:

Գեներալ Իլքեր Բաշբուգը հրավիրվել է դատախազություն` պատասխանելու այսպես կոչված «Էրգենեկոն» ցանցի հետ կապերի մեջ մեղադրվող բանակի ներկա և նախկին սպաների դատավարության հետ կապված հարցերի:

Թուրքիայի մեղադրող կողմից համաձայն, «Էրգենեկոն» ցանցի մասնակիցները 2003 թվականին փորձել են իրականացնել երկրի կառավարությունը վարկաբեկելու նպատակով ռմբակոծություններ և այլ հարձակումներ, ինչպես նաև ռազմական հեղաշրջում կազմակերպել ընդդեմ կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության:

«Էրգենեկոն»-ի գործի կապակցությամբ իրականացվող լայնածավալ հետաքննության շրջանակում Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ավելի քան 300 մարդ, ներառյալ լրագրողների, գիտնականների և քաղաքական գործիչների:

XS
SM
MD
LG