Իսլամական դրոշներ և հակաամերիկյան կարգախոսներ արտասանող մոտ 2 հազար ցուցարար դուրս է եկել ուրբաթ օրը Թուրքիայի ամենախոշոր երկու քաղաքների փողոցներ՝ բողոք արտահայտելով Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի կողմնակիցների նկատմամբ գործադրվող բռնությունների կապակցությամբ:
Մայրաքաղաք Անկարայում մոտ հազար ցուցարար ուրբաթօրյա աղոթքներից հետո երթ է կազմակերպել՝ անցնելով քաղաքի ամենամեծ մզկիթից մինչև ԱՄՆ-ի դեսպանատուն, որտեղ ամբոխը, որին զայրացրել է Միացյալ Նահանգների կողմից Մորսիի տապալումը «հեղաշրջում» չանվանելու փաստը, վանկարկել են «Մարդասպան Ամերիկա, հեռացիր Թուրքիայից» կարգախոսը:
Թուրքիայի ոստիկանության մոտակայքում գտնվող հատուկ ուժերը հետևում էին ցույցի ընթացքին, սակայն որևէ միջամտություն չեն գործել: Ամբոխը հետ էր պահվում դեսպանատան տարածքից, սակայն ավելի ուշ ցուցարարներին թույլատրվել էր տեղափոխել ցույցի անցկացման վայրը մոտակայքում գտնվող Եգիպտոսի դեսպանատանը հարող տարածք:
Ստամբուլում հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին պահպանողական Էյուփ թաղամասում՝ վանկարկելով Մորսիին և իսլամիստական շարժմանը սատարող կարգախոսներ: Ցուցարարների ձեռքում կային Եգիպտոսի, պաղեստինյան և Սիրիայի ընդդիմության դրոշներ:
Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիին զինված ուժերի կողմից տապալման ժամանակից Թուրքիայի կառավարությունը դարձել է այս գործողությունների միջազգային ամենամեծ քննադատներից, որը Եգիպտոսի զինված ուժերի գործողություններն «անընդունելի հեղաշրջում» է անվանում: Թուրքիայի իշխանությունները նախօրեին հետ են կանչել Եգիպտոսում Թուրքիայի դեսպանին՝ ստիպելով Կահիրեին դիմել համարժեք գործողությունների:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Արևմուտքի պետություններին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ՝ Մորսիի տապալումը չդատապարտելու պատճառով:
Թուրքիայի հասարակության որոշ խավերում, մասնավորապես՝ կրոնական պահպանողականների շրջանում, գնալով ուժեղանում է հակաամերիկյան տրամադրվածությունը: