Թուրքիայի ուժերը կործանել են Սիրիայի կառավարական ուժերին պատկանող ռազմական մի օդանավ, որը մասնակցում էր երկու պետությունների միջև սահմանամերձ շրջանում Սիրիայի ապստամբների և կառավարական ուժերի միջև տեղի ունեցած ծանր մարտին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայն, Սիրիայի ռազմական օդանավը խախտել էր Թուրքիայի օդային տարածքը, սակայն Սիրիայի պետական հեռուստատեսության պնդմամբ, ռազմական օդանավը ապստամբների դեմ ուղղված գործողություններ էր իրականացնում Սիրիայի տարածքի ներսում:
Վարչապետ Էրդողանը զգուշացրել է Սիրիայի իշխանություններին, որ Թուրքիայի օդային տարածքի բոլոր խախտումներին «արձագանքը կործանիչ կլինի»:
Սիրիայի ռազմական աղբյուրների համաձայն, ռազմական կործանված օդանավի օդաչուն հասցրել է փրկվել: Նրանք «բացահայտ ագրեսիա» են որակել Թուրքիայի կողմից ձեռնարկված գործողությունները: