Մատչելի հղումներ

Թուրքիան և Չինաստանը զարգացնում են առևտրային հարաբերությունները


Թուրքիան և Չինաստանը զարգացնում են առևտրային հարաբերությունները
Թուրքիան և Չինաստանը զարգացնում են առևտրային հարաբերությունները

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Չինաստանի նրա պաշտոնակից Վեն Ջիաբաոն ստորագրել են մի շարք պայմանագրեր և պարտավորվել զգալիորեն ավելացնել երկու երկրների միջև առևտրի ծավալը` մինչև 2020 թվականը հասցնելով այն 100 միլիարդ դոլարի:

Անկարայում ուրբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նրանք հայտարարել են առևտրի ոլորտում ութ պայմանագիր ստորագրելու մասին: Պայմանագրերով նախատեսվում է համագործակցություն ենթակառուցվածքային և երկաթուղային նախագծերի շուրջ, ինչպես նաև մշակութային փոխանակումներ:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, թե երկու երկրների միջև առևտուր իրականացնելիս, պետք է օգնագործվի այդ երկրների արժույթը:

Չինաստանն ու Թուրքիան աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններն են: Վերլուծաբանների հաղորդմամբ, երկու երկրների միջև առևտրի ծավալը անցած տարի կազմել էր 14,2 միլիարդ դոլար:

Չինական «Սինխուա» գործակալությունը, մեջբերելով Թուրքիայում Չինաստանի դեսպանի խոսքերը, հաղորդել է, որ Չինաստանի վարչապետի այցը նշանավորում է դիվանագիտական լարված հարաբերությունների ավարտը: Երկու երկրների միջև հարաբերությունների լարվածության պատճառ էին դարձել անցած տարի Չինաստանի արևմտյան Սինցզյան նահանգում մարդկային զոհերի բերած խռովությունները: Խռովությունների մասնակիցներից շատերը մահմեդականություն դավանող և Թուրքիայի հետ էթնիկ ու մշակութային կապեր ունեցող ույղուրներ են:

XS
SM
MD
LG