Մատչելի հղումներ

Բրիտանիայի վարչապետը կաջակցի Թուրքիային Եվրամիությանը հարելու գործում։


Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը խոստացել է օգնել Թուրքիային Եվրամիությանը միանալու գործում։

Անկարայում իր ելույթի ժամանակ Կամերոնը նշել է, որ ինքը կողմ է Թուրքիայի Եվրամիությանը հարելու գաղափարին եւ ափսոսում է հարցի լուծման հետաձգումների համար։

Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ Թուրքիայի Եվրամիությանը հարելու գաղափարին դեմ արտահայտվողները սխալ պատկերացումներ ունեն Իսլամի մասին։

Թուրքիայի Եվրամիությանը հարելու գաղափարին դեմ են արտահայտվել Ֆրանսիան եւ Գերմանիան։ Թուրքիան դեռ 2005–ին է սկսել միությանը հարելու բանակցությունները։

Քամերոնը շեշտել է Թուրքիայի ռազմավարական կարեւորությունը Մերձավոր Արեւելքում թե՛ տնտեսական եւ թե՛ դիվանագիտական տեսանկյունից։

Բրիտանիայի վարչապետը հայտնել է, որ ցանկանում է կրկնապատկել Թուրքիայի հետ առեւտրական կապերը հաջորդ 5 տարիների ընթացքում։

XS
SM
MD
LG