Մատչելի հղումներ

Թուրքիան հրահանգել է 102 մարդու ձերբակալությունը հեղաշրջման դավադրության մեղադրանքով


Թուրքիան հրահանգել է 102 մարդու ձերբակալությունը հեղաշրջման դավադրության մեղադրանքով
Թուրքիան հրահանգել է 102 մարդու ձերբակալությունը հեղաշրջման դավադրության մեղադրանքով

Կասկածյալները մեղադրվում են ռազմական հեղաշրջման դավադրության մեջ եւ կդատվեն դեկտեմբեր ամսին

Թուրքիայի դատարանը ուրբաթ օրը հրահանգել է ձերբակալել 102 մարդու, իսլամական արմատներ ունեցող կառավարության դեմ 2003 թվականի հեղաշրջման փորձի ամբաստանությամբ։

Կասկածվողների թվում են հանգստյան կոչված առնվազն երեք զինվորական հրամանատարներ։ Նրանք մեղադրվում են ռազմական հեղաշրջման դավադրության մեջ եւ կդատվեն դեկտեմբեր ամսին։

Դատարանը երկուշաբթի օրը մեղադրանքներ էր հարուցել 196 մարդու դեմ, որոնցից 102-ին ոստիկանությունն արդեն ձերբակալել է։ Մնացյալ կասկածյալները առայժմ ձերբակալված չեն։

Ամբաստանյալները կարող են դատապարտվել մինչեւ 20 տարվա բանտարկության։

Թուրքիայի զինվորական ղեկավարությունը 1960 թվականից ի վեր չորս պետական հեղաշրջումներ է իրագործել։

Այն մերժում է ստանձնել 2003 թվականի ձախողված հեղաշրջման պատասխանատվությունը, պնդելով, թե հեղաշրջում բնութագրվող գործողությունները իրականում եղել են զինավարժություններ, զինվորականներին հեղաշրջման վերահսկողության գործողություններում մարզելու նպատակով։

Այս գործողություններին առնչված ձերբակալությունները լարվածություն են մտցրել Թուրքիայի կառավարության եւ զինվորականության հարաբերություններում։ Թուրքիայի զինվորական իշխանությունները իրենց համարում են երկրի աշխարհիկ ավանդույթների պահապանները։

XS
SM
MD
LG