Մատչելի հղումներ

Թուրքիայի արտգործնախարար. «Թուրքիան ցանկանում է բարելավել հայ-թուրքական հարաբերությունները»


Թուրքիայի արտգործնախարար. «Թուրքիան ցանկանում է բարելավել հայ-թուրքական հարաբերությունները»
Թուրքիայի արտգործնախարար. «Թուրքիան ցանկանում է բարելավել հայ-թուրքական հարաբերությունները»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ Թուրքիան ցանկանում է բարելավել հայ-թուրքական հարաբերությունները:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, Դավուդօղլուն հանդես է եկել այդ հայտարարությամբ` մասնակցելով Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդիի անվան կառավարման դպրոցում անցկացված «Նոր աշխարհակարգը և Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» խորհրդաժողովի աշխատանքներին:

Պատասխանելով Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին վերաբերվող հարցին` Դավութօղլուն նշել է, որ արձանագրությունները դեռ ուժի մեջ են, և երկրներն աշխատելու են այս գործընթացն ամբողջացնելու ուղղությամբ:

Նրա խոսքերով, թուրք և հայ ժողովուրդները դարերով ապրել են միասին, և Թուրքիան Հայաստանին վերաբերվում է հարևանի պես:

Դավութօղլուն նշել է, որ թուրքական կողմը պատրաստ է համատեղ քննարկել պատմությունը: Նա ասել է, որ «դռները, սակայն, չպետք է փակվեն»:

Թուրքիան, ասել է նա, պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները նույն եղանակով, ինչպես զարգացել են հարաբերությունները Սիրիայի և Հունաստանի հետ:

«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Ահա թե ինչու ենք ստորագրել արձանագրությունները: Նոր Կովկասում հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և տարածքային ամբողջականության վրա, իսկ տևական և առողջ հարաբերություններ պահպանելու համար պետք է բարելավվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

XS
SM
MD
LG