Մատչելի հղումներ

Թուրքիան արաբական երեք երկրների հետ հաստատում է առեւտրի ազատ գոտի


Արդյո՞ք սա Եւրամիությանը հակադարձելու քայլ չէ

Թուրքիայի, Լիբանանի, Հորդանանի ու Սիրիայի միջեւ հաստատվել է առեւտրի ազատ գոտի, ինչը նախատեսում է նաեւ այս չորս երկրների քաղաքացիների համար առանց վիզայի ճամբորդելու իրավունք։

Այս մասին Թուրքիայի ու արաբական այս երկրների պաշտոնատար անձինք հայտարարեցին Ստամբուլում անցկացվող Թուրք-արաբական համագործակցության վեհաժողովի ընթացքում։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հերքեց այն հայտարարությունները, որոնց համաձայն Անկարան իր հարեւանների հետ է կապերն ամրապնդում, քանի որ դեռեւս չի կարողանում ուղի հարթել Եւրոպական Միությանն անդամակցելու ճանապարհին։

Նրա խոսքերով, Թուրքիան չի հրաժարվում Եւրոպական Միությանն անդամակցելու ջանքերից։ ՝՝Սակայն Միության հետ հարաբերությունները չեն սահմանափակում այլ տարածաշրջանների հետ հարաբերությունները՛՛, հայտարարեց նա։

Դավութօղլուն թերեւս նկատի ուներ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի կողմից Լոնդոնում արված այն հայտարարությունը, թե Թուրքիայի հետ կապերը սերտացնելու հարցում Եւրոպայի ցուցաբերած անտարբերությունն այս երկրին մղում է դեպի արեւելք։

XS
SM
MD
LG