Մատչելի հղումներ

Թուրքիայում զինամթերքի պահեստ է պայթել


Պայթյունի հետևանքով զոհվել է 25 զինծառայող

Թուրքիայի արևմտյան մասում տեղի է ունեցել զինամթերքի պահեստի պայթյուն, որի հետևանքով զոհվել է 25, վնասվածքներ է ստացել չորս զինծառայող:

Երկրի իշխանությունների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի ուշ երեկոյան Աֆյոնքարահիսար բնակավայրում գտնվող զինամթերքի պահեստում՝ ձեռքի նռնակների պահեստավորման հատվածում:

Զոհված զինծառայողների մարմնի մասերը հնարավոր է եղել հայտնաբերել միայն հինգշաբթի առավոտյան՝ կրակը մարելուց հետո:

Թուրքիայի իշխանությունները հերքել են այն հաղորդագրությունները, որոնց համաձայն պայթյունը ահաբեկչական հարձակման հետևանք է եղել:

Երկրի լրատվամիջոցների համաձայն, զոհվածների ինքնությունը պարզելու համար մարմնի մասերը կուղարկվեն Անկարայի ռազմական հոսպիտալ՝ ԴՆԹ-ի ուսումնասիրության:
XS
SM
MD
LG