Մատչելի հղումներ

Թուրքիայում ձերբակալվել են «ալ-Քայիդա»-ի հետ կապեր ունեցող անձինք


Ստամբուլում 2003 թվականին իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքները (արխիվային լուսանկար)
Ստամբուլում 2003 թվականին իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքները (արխիվային լուսանկար)

Թուրքիայի պետական լրատվամիջոցների համաձայն, երկրի ոստիկանությունը ձերբակալել է «ալ-Քայիդա»-ի հետ կապերի մեջ մեղադրվող 14 անձ։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, կասկածյալները ծրագրում էին հարձակում իրականացնել Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատան, ինչպես նաև այլ թիրախների ուղղությամբ։

Անկարայում, ինչպես նաև Բուրսա և Յալովա քաղաքներում ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներին և առգրավվել մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ և զենք։

Առգրավվել է նաև ռումբեր պատրաստելու համար օգտագործվող 700 կիլոգրամ քիմիական նյութ։

Ստամբուլում 2003 թվականին «ալ-Քայիդա»-ի զինյալներն իրականացրել են մի շարք հարձակումներ, որոնց զոհ է գնացել մոտ 60 մարդ։

XS
SM
MD
LG