Մատչելի հղումներ

Կա հայ-թուրքական սահմանը սեպտեմբերին ժամանակավորապես բացելու հնարավորություն


Կա հայ-թուրքական սահմանը սեպտեմբերին ժամանակավորապես բացելու հնարավորություն
Կա հայ-թուրքական սահմանը սեպտեմբերին ժամանակավորապես բացելու հնարավորություն

ՆԱՏՕ-ի կողմից սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք զորախաղերը կդառանան Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանը բացելու փորձ

Ինչպես Ֆրանս Պրես գործակալությանն է հայտնել թուրք մի դիվանագետ, իրենք այժմ քննարկում են զորախաղերի ժամանակ անհրաժեշտության դեպքում հայ-թուրքական սահմանը բացելու հարցը։ ՝՝Սակայն որոշում դեռեւս չի կայացվել՛՛, ասել է նա՝ խնդրելով իր անունը չհրապարակել։

Եթե Թուրքիան ստանա սահմանը բացելու խնդրանքով դիմում, այն հավանաբար թույլ տա ՆԱՏՕ-ին պատկանող սարքավորումների առաքում Դողուքափիից դեպի Լոռու մարզ։ Սակայն սահմանի նման բացումը, ըստ նույն դիվանագետի, կունենա միայն ժամանակավոր բնույթ։

Սահմանը բացելու վերաբերյալ Կարսի վիլայեթի կառավարությունը երկրի արտգործնախարարության խնդրանքով պատրաստել է մի զեկույց, որի համաձայն, թուրքական կողմի ավտոճանապարհները եւ երկաթուղին բարվոք պայմաններում են եւ կարող են կիրառվել մեկ ամսվա ընթացքում։

Դողուքափարից սահմանը բացելու հնարավորությունը, ըստ թուրքական Հուրիեւթ օրաթերթի, ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններում ջերմություն մտցնելու, այլ հայ-ադրբեջանական կապերում առաջընթաց գրանցելու հնարավորություն ունի։

XS
SM
MD
LG