Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հայերը դատական հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության


Հուլիսի 3Օ-ին Լոս Անջելեսի մի քանի դատապաշտպաններ դատական գործեր են հարուցել ընդդեմ Թուրքիայի կառավարության եւ երկու բանկերի՝ փոխհատուցում պահանջելով Հայոց ցեղասպանության տարիներին հայերից խլված սեփականության դիմաց։

Դատական գործընթացը, ըստ երեք դատապաշտպաններից Բրայըն Քաբաթեքի, կարող է տեւել մինչեւ 3 տարի։ ՝՝Սակայն մենք պատրաստ ենք պայքարել՛՛, ասել է նա Ասոշիեյթըդ Փրես լրատվական գործակալությանը։

Գործը հարուցվել է Լոս Անջելեսում բնակվող Կարպիս Դավույանի եւ Նյու Յորք նահանգի Քուինզ քաղաքի բնակիչ Հրայր Թուրաբյանի անունից։

Փոխհատուցում է պահանջվում խլված հողի, շինությունների եւ ձեռնարկությունների, ինչպես նաեւ բանկերում պահ տրված դրամական գումարի, կրոնական ու արվեստի անգին մի շարք գործերի դիմաց։ Արվեստի այդ գործերի մի մասն այժմ գտնվում է Թուրքիայի տարբեր թանգարաններում։

Փաստաբաններից Մարկ Գերագոսի խոսքերով, առաջին դեպքն է, որ դատական նման հայց է հարուցվում Թուրքիայի Հանրապետության դեմ։

՝՝Գործը հետապնդող բոլոր դատապաշտպանները Հայոց ցեղասպանության տարիներին հարազատներ կորցրած անձինք են՛՛, ինչը ասում է նա, ՝՝ավելի մեծ սրություն է հաղորդում այս խնդրին՛՛։

Բանկերը, որոնց դեմ հարուցվել են գործերը, Թուրքիայի Կենտրոնական բանկն է, մյուսը՝ դեռեւս 186Օ-ականներին հիմնադրված, Թուրքիայի ամենահին ու ամենամեծ բանկը՝ Զիրաաթ Բանքաշին։

Այս հարցի կապակցությամբ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսությունը չի պատասխանում հառախոսազանգերին։ Որեւէ պատասխան չի ստացվում նաեւ բանկերից։

Փաստաբանները պնդում են, որ փաստաթղթեր գոյություն ունեն նշված սեփականությունների մասին, որոնց արժեքն այսօրվա հաշվարկով կազմում է մի քանի միլիարդ դոլար։

Լոս Անջելեսի փաստաբանների կողմից հարուցված նախորդ դատական գործերի արդյունքում Ցեղասպանության զոհերից մի քանիսի հարազատները ամերիկյան Նյու Յորք Լայֆ եւ ֆրանսիական Աքսա ապահովագրական ընկերություններից մինչ այժմ ստացել են 4Օ միլիոն դոլար։

XS
SM
MD
LG