Մատչելի հղումներ

Խոշոր ցույցեր Թուրքիայում՝ ընդդեմ քրդական գործողությունների


Խոշոր ցույցեր Թուրքիայում՝ ընդդեմ քրդական գործողությունների
Խոշոր ցույցեր Թուրքիայում՝ ընդդեմ քրդական գործողությունների

Թուրքիայի Անկարա եւ Ստամբուլ քաղաքներում անց են կացվում բազմահազարանոց ցույցեր՝ բողոքելով ընդդեմ քուրդ ապստամբների կողմից անցյալ շաբաթ իրականացված հարձակումների, որոնց արդյունքում 13 մարդ էր սպանվել։


Թուրքական դրոշներ կրող ցուցարարները վանկարկել են հակաքրդական կոչեր։ Հիշեցնենց, որ Դիարբեքիրի գավառում մի քանի օր առաջ քրդերի կողմից սկսված գործողությունների արդյունքում սպանվել էր նաեւ քուրդ 7 մարտիկ։
Այս հարձակումն անցյալ երեք տարիների ընթացքում ամենամեծ թվով զոհեր արձանագրած գրոհն էր։

Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը 1984 թվականից ի վեր պայքար է տանում Թուրքիայի հարավարեւելյան հատվածներում անկախություն կամ ինքնավարություն ստանալու նպատակով։ Այս տարիներին սպանվել է ավելի քան 4Օ հազար թուրք ու քուրդ։

XS
SM
MD
LG