Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի միջազգային դատարանը դատապարտել է սերբական ոստիկանության նախկին պետին


ՄԱԿ-ի միջազգային դատարանը դատապարտել է սերբական ոստիկանության նախկին պետին

Նախկին Հարավսլավիայի գործերով ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանը դատավճիռ է կայացրել՝ դատապարտելով սերբական ոստիկանության նախկին պետին Կոսովոյի ալբանացիների դեմ 1999 թվականին կատարված հանցագործությունների համար։

Հաագայի միջազգային դատարանի կողմից չորեքշաբթի օրը կայացված վճռի համաձայն, գեներալ Վլաստիմիր Ջորդժևիչը, մեղավոր ճանաչվելով ազգությամբ ալբանացի քաղաքացիական հարյուրավոր անձանց հետապնդումներ և ջարդեր, ինչպես նաև հարյուր հազարավոր մարդկանց վտարումն իրականացնելու մեջ, դատապարտվել է 27 տարվա բանտարկության։

Ջորդժևիչը ձերբակալվել է Մոնտենեգրոյում 2007 թվականին։ Չորս տարվա ընթացքում, սկսած 1997 թվականից, նա զբաղեցրել է Սերբիայի ներքին գործերի նախարարի օգնականի պաշտոնը և եղել ոստիկանության բարձրաստիճան սպա։ Բացի այդ, նա եղել է Հարավսլավիայի նախկին նախագահ, այժմ հանգուցյալ Սլոբոդան Միլոշևիչի զինակիցներից մեկը։

XS
SM
MD
LG