Մատչելի հղումներ

«Toyota», «Nissan», «Honda» և «Mazda» ընկերությունները հետ են կանչել 3,4 միլիոն մեքենա


Մեքենաները հետ են կանչվում անվտանգության բարձիկների հետ հնարավոր անսարքությունների պատճառով

Ճապոնիայի ամենախոշոր չորս արտադրողներն ամբողջ աշխարհում հետ են կանչում մոտ 3,4 միլիոն մեքենա՝ անվտանգության բարձիկների հետ հնարավոր անսարքությունների պատճառով:

«Toyota», «Nissan», «Honda» և «Mazda» ընկերություններն իրարից անկախ հինգշաբթի օրը հայտնել են, որ հետկանչի համար հիմք է դարձել ուղևորների կողմից անվտանգության բարձիկների ոչ պատշաճ աշխատանքը:

Ընկերությունների համաձայն, մեքենաների պահեստամասեր արտադրող ճապոնական «Takata» ընկերության կողմից արտադրված անվտանգության անորակ բարձիկները կարող են պայթել կամ հրդեհ առաջացնել:

Մահվան կամ վնասվածքների դեպքերի մասին սակայն որևէ տեղեկություններ չեն հաղորդվել:

«Honda»-ն հետ է կանչում 1,1 միլիոն մեքենա, ներառյալ «Civic» և «Odyssey» մոդելները, «Toyota»-ն՝ 1,7 միլիոն մեքենա, այդ թվում՝ «Tundra» և «Corolla» տեսակի մեքենաները: «Nissan» ընկերությունը հայտնել է Ճապոնիայում 2000-ից 2004 թվականներն ընկած ժամանակահատվածում արտադրված 480 հազար մեքենայի վրա անվտանգության անսարք բարձիկներ հայտնաբերելու մասին: «Mazda» ավտոարտադրողն ամբողջ աշխարհում հետ է կանչում իր արտադրության 45 հազար միավոր մեքենա:
XS
SM
MD
LG