Ճապոնիայի Տոյոտա ընկերությունը հայտարարել է, թե իր արտադրած ավտոմեքենաները այլեւս Իրան չի արտահանելու, առեւտրի ոլորտում այդ երկրի վրա բանեցվող միջազգային ճնշումների հետեւանքով։
Տոյոտայի ներկայացուցիչները այդ մասին ծանուցել են չորեքշաբթի օրը՝ նշելով Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ ՄԱԿ-ի հաստատած միջազգային պատժամիջոցների մասին։
Պատժամիջոցները Տոյոտա ընկերության առեւտրի վրա մեծ ազդեցություն չեն գործի, քանի որ ընթացիկ տարում Իրան է արտահանվել Տոյոտո մակնիշի միայն 220 ավտոմեքենա։
Միացյալ Նահանգները Տոյոտա ընկերության ամենակարեւոր շուկաներից մեկն է։ Վաշինգտոնը առեւտրական սահմանափակումների կոչ է արել նաեւ արտասահմանյան այլ ընկերությունների։
Միացյալ Նահանգներն ու մի քանի այլ արեւմտյան երկրներ մտահոգված են, որ Իրանը միջուկային զենքեր արտադրելու նպատակ է հետապնդում։ Սակայն Թեհրանը հայտարարել է, թե իր միջուկային ծրագրերը օգտագործվում են խաղաղ նպատակներով։