Մատչելի հղումներ

Զոհեր Տեխասում՝ պտտահողմի հարվածի հետևանքով


Տուժածը տեղափոխվում է հիվանդանոց: Գրենբերի, Տեխաս, 15 մայիսի 2013թ.
Տուժածը տեղափոխվում է հիվանդանոց: Գրենբերի, Տեխաս, 15 մայիսի 2013թ.

Պտտահողմի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց, վնասվածքներ ստացել՝ 100-ից ավելի մարդ

Տեխաս նահանգի Դալաս քաղաքի մոտակայքում գտնվող փոքր քաղաքներից մեկում պտտահողմի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ:

Նահանգի իշխանությունները հայտնել են նաև, որ Դալաս-Ֆորտ Ուորս քաղաքային շրջանի մոտակայքում գտնվող Գրենբերի քաղաքում չորեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած փոթորկի հետևանքով ավերվել կամ վնասվել է մոտ 120 բնակելի շենք:

Փոթորկի հետևանքով, ըստ բժշկական ոլորտի պաշտոնյաների, վնասվածքներ է ստացել մոտ 100 մարդ, որոնք տեղափոխվել են մոտակայքում գտնվող հիվանդանոցներ:

Փրկարար ծառայությունների աշխատողները շարունակում են քանդված և վնասված շենքերի ուսումնասիրությունը: Իշխանությունների համաձայն, զոհվածների թիվը կարող է աճել՝ փլատակների տակ զոհվածների հայտնաբերման հնարավորության պատճառով:
XS
SM
MD
LG