Աֆղանստանում միջազգային ուժերի հրամանատար, ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի գեներալ Ջոն Ալենը դատապարտել է զինյալների կողմից երեխաներին որպես մահապարտ ահաբեկիչներ օգտագործելու փաստը:
Գեներալ Ալենը երեքշաբթի օրը նշել է, որ «ցանկացած մարդու և, մասնավորապես, երեխաներին ինքնասպանության միջոցով իրականացվող հարձակումների կատարման մեջ ներգրավելու սառնարյուն մարտավարությունը միանգամայն դատապարտելի է»:
Ալենն արձագանքել է այն վերջին դեպքերին, երբ զինյալների կողմից իրականացվող բռնությունների կանխմանն ուղղված գործողությունների ընթացքում Աֆղանստանի Ազգային անվտանգության ուժերը Քանդահար հարավային քաղաքում ձերբակալել են երկու երիտասարդ մահապարտ ահաբեկչի:
Նույն երիտասարդներին անցյալ տարի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ներում էր շնորհել՝ նույն հանցագործության մեջ ներգրավված լինելու համար:
Գեներալ Ալենը նշել է, որ երեխաներին մահապարտների հարձակումներում ներգրավելու արդյունքում զինյալները զրկվել են Աֆղանստանի ժողովրդի կողմից իրենց տրամադրվող ցանկացած օժանդակությունից՝ հավելելով, որ միջազգային հանրությունն շարունակելու է օգնել Աֆղանստանի ժողովրդին` քաղաքներում, գյուղերում և ամբողջ երկրում բոլոր տարիքների մարդկանց մահապարտ ահաբեկիչ դարձնելը դադարեցնելու համար: