Մատչելի հղումներ

Հոլիվուդյան դերասան, օսկարակիր Թոմ Հենքսի և նրա կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել


HEALTH-CORONAVIRUS-HANKS
HEALTH-CORONAVIRUS-HANKS

Հոլիվուդյան հայտնի դերասան, օսկարակիր Թոմի Հենքսի և նրա կնոջ՝ դերասանուհի, երգչուհի Ռիտա Ուիլսոնի մոտ կորոնավոիրուս էախտորոշվել: Նրանք հոսպիտալացվել են Ավստրալիայում: Ամերիկացի դերասանները Ավստրալիայում կենսագրական ֆիլմ էիննկարում ռոք-ընդ-ռոլի լեգենդ Էլվիս Փրեսլիի մասին: Թվիթերյան իր էջում Հենքսը գրել էր, որ իրենց վատ էին զգում. «Մի փոքր հոգնածէինք, ինչպես մեզ մոտ մրսածության ժամանակ է լինում, և մարմինն էր ցավում»: Կնոջ՝ Ուիլսոնի մոտ սարսուռ կար և թեթև տենդ: Նրանք կորոնավիրուսի թեստեր են հանձնել և ստացել դրական պատասխան: Հենքսը նշել է, որ ինքը և կինը, երկուսն էլ 63 տարեկան, կմեկուսացվեն այնքան ժամանակ, որքան պահանջվում է հանրային առողջապահության և անվտանգության համար: Նանաև հրապարակել է աղբամանում օգտագործված վիրահատական ձեռնոցի լուսանկար:

Զույգն այս պահին մեկուսացված է Քուինսլենդի «Գոլդ Քոստ» հիվանդանոցում: «Էլվիս» ֆիլմն արտադրող հոլիվուդյան «Ուրոներ Բրադերս» կինոստուդիան հայտնել է, որ ֆիլմի նկարահանումները դադարեցվել են: Հենքսը և Ուիլսոնը ԱՄՆ հայտնի մարդկանցիցառաջիններն են, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, որով վարակվել է ավելի քան 126,000 մարդ 114 երկրներում և մահացելավելի քան 4600 մարդ: Ավստրալիան հաստատել է վարակի առնվազն 130 դեպք ու երեք մահվան դեպք:

XS
SM
MD
LG