Մատչելի հղումներ

«Թայմ». «Ցուցարարը»` տարվա մարդ


«Թայմ». «Ցուցարարը»` տարվա մարդ
«Թայմ». «Ցուցարարը»` տարվա մարդ

Ամերիկյան «Թայմ» ամսագիրը, ճանաչելով Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ մասերում տեղի ունեցած աննախադեպ փոփոխությունները, տարվա մարդ է անվանել «ցուցարարին»:

«Թայմ»-ը չորեքշաբթի օրը հրապարակված իր հոդվածում գրել է, որ բողոքի շարժմանը հիմնականում մասնակցել են քաղաքական որոշումների վրա ազդեցություն չունենալու և տնտեսական ծանր վիճակով հիասթափված երիտասարդ չափահասներ:

Պարբերականը նշել է, որ այս տարի տեղի ունեցած ցույցերի հիմնական մասը սկիզբ է առել քաղաքական կուսակցություններից անկախ:

Մերձավոր Արևելքում այս տարվա սկզբին բողոքի ցույցերը սկսվել են Թունիսում, ապա տարածվել Եգիպտոսում, Եմենում և Լիբիայում, որտեղ դարձել են այս երկրների կառավարությունների անկման պատճառը:

Միացյալ Նահանգներում և Արևմտյան Եվրոպայում ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել տնտեսական ծանր իրավիճակով և ունևորների և աղքատների միջև գնալով խորացող անդունդով:

«Թայմ»-ի համաձայն, բողոքի ցույցերը փոփոխություն են առաջացնում համաշխարհային քաղաքականության մեջ:

«Տարվա մարդ» անվանելու համար քննարկվել են նաև Չինաստանի այլախող Այ Վեյվեյի, այս տարի արքայազն Ուլյամի հետ ամուսնացած Քեյթ Միդլթոնի, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Փոլ Ռայանի, ինչպես նաև ԱՄՆ-ի ծովակալ Ուլյամ ՄըքՌեվենը, որը գլխավորել է Օսամա բին Լադենի դեմ Պակիստանում հատուկ ուժերի կողմից իրականացված գործողությունը, թեկնածությունները:

XS
SM
MD
LG