Մատչելի հղումներ

Արտաքսման մեջ գտնվող տիբեթցիները նոր առաջնորդ են ընտրում


Արտաքսման մեջ գտնվող տիբեթցիները նոր առաջնորդ են ընտրում

Ամբողջ աշխարհով սփռված՝ արտաքսման մեջ գտնվող տիբեթցիները Դալայ Լամային փոխարինող քաղաքական առաջնորդ ընտրելու նպատակով կիրակի օրն ընտրություններ են անցկացում։

75-ամյա Նոբելյան մրցանակակիրը տասը օր առաջ նամակ է հղել Հնդկաստանի Դհարմսալա քաղաքից գործող, արտաքսման մեջ գտնվող Տիբեթի խորհրդարանին` ներկայացնելով իր հրաժարականն ընդունելու խնդրանք։

Չնայած խորհրդարանը խնդրել է Դալայ Լամային չներկայացնել հրաժարական, նա պատասխանել է, որ քանի դեռ թույլ է տալիս իր առողջությունը, կարևոր է պահպանել տիբեթյան շարժման շարունակականությունը։

Չինաստանի կազմում Տիբեթի ինքնավարություն հաստատելունպատակով սկսված պայքարը Դալայ Լաման ղեկավարել է անցած հիսուն տարիներին:

XS
SM
MD
LG