Մատչելի հղումներ

Սկանդալի պատճառով աշխատանքից հեռացվել է ԱՄՆ-ի գաղտնի ծառայության երեք գործակալ


ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հայտնել է, որ Կոլումբիայում մարմնավաճառների հետ կապված զանցանքի պատճառով հետաքննության տակ գտնվող 11 գործակալներից երեքը հեռանալու են գործակալությունից:

Գործակալության փոխտնօրեն Փոլ Մորիսեի համաձայն, գործակալությունում աշխատանքից ազատված երեք գործակալի թվում կա ղեկավար պաշտոն զբաղեցնող մի ծառայող: Նրա համաձայն, սկանդալի կապակցությամբ իրականացվող հետաքննությունը դեռևս «շատ վաղ շրջանում է»:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Համաամերիկյան վեցերորդ գագաթաժողով կատարվող այցից առաջ Կոլումբիա ժամանած գաղտնի ծառայության գործակալներն ուղարկվել են ԱՄՆ և մինչև հետաքննության մեկնարկելը ենթարկվել վարչական արձակուրդը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի համաձայն, պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում զանցանք թույլ տալու մեջ մեղադրանք կարող է ներկայացվել նաև առնվազն ինը զինծառայողի:

Միացյալ Նահանգների Սենատի Ներքին անվտանգության և կառավարության հետ հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ, հանրապետական կուսակցության բարձրաստիճան անդամ սենատոր Սյուզեն Քոլինզի համաձայն, նախագահ Օբամայի կողմից Կոլումբիա կատարվող այցելությունից առաջ այն հյուրանոցը, որտեղ գտնվում էին գաղտնի ծառայության և զինված ուժերի ներկայացուցիչները, բերվել էր օտարերկրյա պետության քաղաքացի մոտ 20 կին:

ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին այս շաբաթվա սկզբին իր վրդովմունքն է արտահայտել տեղի ունեցած սկանդալի կապակցությամբ: Նրա համաձայն, նախագահի կողմից տարածաշրջանային կարևոր հանդիպում անցկացնելուց առաջ շփոթություն առաջացնելով՝ ուժային կառույցների ռազմական թևը «խնդիրներ է ստեղծել իր ղեկավարի համար»:

Գաղտնի ծառայության համաձայն սակայն, պատահարում ներգրավված գործակալներից ոչ մեկը նշանակված չէր նախագահ Օբամայի պաշտպանությունն ապահովելու համար:

XS
SM
MD
LG