Ուկրաինայի իշխանությունների համաձայն, երկրի մայրաքաղաք Կիևում ընդդիմության ակտիվիստների և ոստիկանության ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է երեք մարդ:
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն այս ընթացքում հաստատել է Կիևում բախումների ընթացքում ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանի մահվան մասին լուրը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակված հաղորդագրության համաձայն, Սերգեյ Նիկոյանը Ուկրաինայի քաղաքացի է եղել:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը չորեքշաբթի օրը հորդորել է անհապաղ դադարեցնել Ուկրաինայում հետզհետե սաստկացող բռնությունները:
«Խստորեն դատապարտում եմ Կիևում գիշերվա ընթացքում զոհերի պատճառը դարձած բռնությունները: Ցուցարարների շրջանում զոհերի մասին հաղորդագրությունները խիստ մտահոգություն են պատճառում», - ասել է ԵՄ-ի հանձնակատար Էշթոնը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, արձագանքելով Կիևում զոհվածների մասին լուրերին, իր հերթին նշել է, որ Եվրամիությունը կարող է Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ միջոցներ ձեռնարկել:
Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ հետ է վերցրել երկրում շարունակվող բռնությունների հետ առնչություն ունեցող Ուկրաինայի մի քանի քաղաքացու մուտքի արտոնագրերը: Դեսպանությունը սակայն չի նշել այդ անձանց անունները:
Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը չորեքշաբթի օրը երկրի նախարարների խորհրդի նիստի ժամանակ «ահաբեկիչներ» է անվանել ցուցարարներին, որոնք շարունակել են հակակառավարական ցույցերը մայրաքաղաք Կիևում՝ վրդովված գիշերվա ընթացքում տեղի ունեցած զոհերի մասին հաղորդագրություններով:
Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որն ավելի վաղ հրաժարվել էր որևէ զիջումների գնալ, սակայն նշել է երկրում ծավալված ճգնաժամին բանակցային լուծում գտնելու հնարավորության մասին՝ ասելով, թե արյունահեղություն չի ցանկանում, և համաձայնվել է հանդիպել ընդդիմության ներկայացուցիչներին: