Մատչելի հղումներ

Նոբելյան մրցանակ՝ ամերիկացի երեք տնտեսագետների


Գիտնականները դարձել են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ժամանակի ընթացքում ակտիվների արժեքի որոշման եղանակի սահմանումը նկարագրող աշխատանքի համար

Ամերիկացի երեք տնտեսագետներ երկուշաբթի օրը դարձել են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ՝ ժամանակի ընթացքում ակտիվների արժեքի որոշման եղանակի սահմանումը նկարագրող իրենց աշխատանքի համար:

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը տնտեսագիտության ոլորտում 2013 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր է ճանաչել Յուջին Ֆամային, Լարս Փիտեր Հանսենին և Ռոբեր Շիլերին՝ «ակտիվների գնի էմպիրիկ վերլուծության համար»:

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի համաձայն, չնայած դժվար է որոշել, թե ինչպիսին կլինի արժեթղթերի և պարտատոմսերի գինը մի քանի օր կամ շաբաթ անց, սակայն տնտեսագետների աշխատանքը հնարավորություն է ընձեռում ընդհանուր առմամբ կանխատեսել գներն ավելի երկար ժամանակահատվածում, օրինակ՝ երեքից-հինգ տարվա ընթացքում:

Ֆաման և Հանսենը դասախոսում են Չիկագոյի համալսարանում, իսկ Շիլերը դասավանդում է Յեյլի համալսարանում:

Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը, որը պաշտոնապես կոչվում է Շվեդիայի պետական բանկի կողմից սահմանված Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության ոլորտի մրցանակ, սահմանվել է 1968 թվականին: Այն սակայն չի պատկանում դինամիտը հայտնագործած Ալֆրեդ Նոբելի կողմից 1895 թվականին սահմանված մրցանակների թվին:
XS
SM
MD
LG