Մատչելի հղումներ

Տարաձայնություններ թալիբների եւ ալ-Քաիդայի միջև


Տարաձայնություններ թալիբների եւ ալ-Քաիդայի միջև

Նոր հրապարակված զեկույցն իրատեսական է համարում համոզել թալիբներին խզել իրենց կապերն ալ-Քաիդայի հետ:

Բացի այդ, Նյու Յորքի համալսարանի կողմից երկուշաբթի օրը հրապարակած զեկույցը նախազգուշացնում է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի քաղաքականության արդյունքում ձևավորվում է թալիբների առաջնորդների այնպիսի սերունդ, որի համար Աֆղանստանում պատերազմն ավարտելու խաղաղության պայմանագիր ստորագրելու գաղափարը պակաս ընդունելի է:

Զեկույցի համաձայն, հարձակումների արդյունքում ոչնչացվող թալիբների տեղական հրամանատարների և առաջնորդների տեղը կարող են զբաղեցնել ավելի երիտասարդ` ծայրահեղ գաղափարներին ավելի հակված առաջնորդներ: Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ի իշխանությունները պետք է երկխոսություն սկսեն թալիբների ավագ սերունդը ներկայացնող առաջնորդների հետ, քանի դեռ նրանք պահպանում են իրենց ազդեցությունը:

Զեկույցի հեղինակների համաձայն, թալիբները կարող են խզել իրենց կապերը ալ-Քաիդայի հետ, եթե նրանց տրվեն անվտանգության երաշխիքներ, իսկ թալիբների հետ բանակցությունները պետք է դառնան Աֆղանստանում կիրառվող ռազմավարության անբաժանելի մասը:

«Առանձնացնելով թալիբներին ալ-Քաիդայից. Աֆղանստանում հաջողության հասնելու գրավականը» զեկույցի հեղինակների համաձայն, իրենց ուսումնասիրության արդյունքների հիմքում ընկած են Քաբուլում, Կանդահարում և Խոսթում թալիբների առաջնորդների հետ ունեցած քննարկումները:

XS
SM
MD
LG