Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, որ կառավարական ուժերի դեմ պայքար մղող ընդդիմության ակտիվիստներին չի հաջողվի հաղթանակ տանել՝ հավելելով սակայն, որ «երկխոսության դռները» բաց են մնում:
Եգիպտոսի «Ալ-Ահրամ Ալ-Արաբի» պարբերականի կողմից ուրբաթ օրը հրապարակված մեկնաբանություններում Սիրիայի նախագահն ասել է, որ պետական մարմինների դեմ զենքի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող տարրերին հասարակությունը չի սատարում, և վերջիվերջո նրանք պարտություն են կրելու:
Ասադը նշել է, թե ողջունում է ընդդիմության հետ երկխոսությունը, սակայն «զենքի կիրառման ճանապարհն ընտրածները երես առ երես կկանգնեն Սիրիայի բանակի հետ»:
Սիրիայի նախագահի մեկնաբանությունները հրապարակվել են այն ընթացքում, երբ երկրի ընդդիմությունը հաղորդել է վարչակարգի զինված ուժերի կողմից հյուսիսային տարածքները ռմբակոծության ենթարկելու մասին:
Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, կառավարական և ապստամբների ուժերի միջև հակամարտությունը շարունակվել է հյուսիսային Հալեպ քաղաքում, պայթյուններ են լսվել նաև մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ»-ի համաձայն, հինգշաբթի օրը տեղի ունեցած մարտերի զոհ է գնացել 250 մարդ, որոնցից 165-ը եղել են խաղաղ բնակիչներ, 34-ը՝ ընդդիմության մարտիկներ, զոհվել է ապստամբների կողմն անցած 5 և կանոնավոր բանակի 46 զինծառայող: