Արևմուտքի պետությունների աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմության հիմնական դաշինքը շաբաթի օրը Ստամբուլում կայանալիք հանդիպման ժամանակ քվեարկություն կանցկացնի Ժնևում գալիք շաբաթ Սիրիայում խաղաղության հաստատման համաժողովի աշխատանքներին մասնակցելու շուրջ:
Միացյալ Նահանգները վերջերս ուժեղ ճնշում են գործադրում «Սիրիայի ազգային դաշինքի» նկատմամբ՝ համոզելու համար դաշինքին մասնակցել խաղաղության համաժողովին, որի ընթացքում նախատեսվում է կազմավորել Սիրիայի ժամանակավոր կառավարությունը:
Սիրիայի ընդդիմությունը մինչ այժմ հրաժարվել է հունվարի 22-ին մեկնարկող խաղաղության համաժողովին մասնակցելուց՝ հայտարարելով, որ համաժողովին կմասնակցի միայն այն դեպքում, եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ստանձնի իր պաշտոնից հրաժարվելու պարտավորությունը:
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին ուրբաթ օրը զգուշացրել էր Սիրիայի նախագահ Ասադին, որ Միացյալ Նահանգները դեռևս չի օգտագործել նրա նկատմամբ ճնշում գործադրելու բոլոր հնարավորությունները՝ ստիպելու համար Սիրիայի կառավարությանը հետևել ժնևյան առաջին համաժողովի ընթացքում նախանշված նպատակներին:
Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմն նախօրեին տեղեկացրել էր, թե Ռուսաստանի իշխանություններին է փոխանցել Սիրիայի ամենամեծ քաղաքում՝ Հալեպում ապստամբների ուժերի հետ շարունակվող հակամարտության ընթացքում զինադադար հայտարարելու մասին ծրագիրը: Սիրիայի արտգործնախարարը նշել էր, որ այս ծրագիրը պետք է հետագայում օրինակ ծառայի երկրի այլ քաղաքներում զինադադար հաստատելու համար:
Արտգործնախարար ալ-Մուալեմն ասել էր նաև, որ պատրաստ է փոխանակելու պատանդների հնարավոր փոխանակման ցուցակները:
Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի բանակցություններ էր անցկացրել Սիրիայի արտգործնախարար ալ-Մուալեմի և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, որոնց ընթացքում կոչ էր արել Իրանին ներկա գտնվել Սիրիայում խաղաղություն հաստատելու շուրջ Ժնևում կայանալիք համաժողովին:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը քննադատության է ենթարկել Սիրիայի ընդդիմության խմբավորումներին, որոնք դեռևս որոշում չեն կայացրել խաղաղության համաժողովին մասնակցելու մասին: