Սիրիայի հակակառավարական հիմնական դաշինքը՝ Սիրիայի ազգային խորհուրդը, հորդորել է Եվրոպական Միությանը հնարավորինս արագ զենք մատակարարել ապստամբներին:
Սիրիայի ազգային խորհրդի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ Եվրոպական Միությանը կոչ է արվել «մասնագիտացված սպառազինություն» տրամադրել ապստամբներին՝ «զենք չունեցող խաղաղ բնակչության դեմ ուղղված հուժկու հարձակումները հետ մղելու նպատակով»:
Եվրամիության կողմից այս շաբաթ ընդունված որոշմամբ եվրոպական առանձին պետություններին թույլատրվում է սպառազինություն տրամադրել Սիրիայի ապստամբներին: Մինչ այժմ սակայն Սիրիայի ընդդիմությունը զինելու մասին որոշումը սատարող Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան նույնիսկ չեն հայտնել ապստամբներին զինելու ծրագրեր ունենալու մասին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին չորեքշաբթի օրը քննադատության է ենթարկել Վաշինգտոնը՝ մեղադրելով վերջինիս խաղաղության բանակցություններ կազմակերպելու ջանքերը խարխլելու մեջ՝ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված «խորշելի և միակողմանի» բանաձևի նախագիծը սատարելու միջոցով:
Սերգեյ Լավրովն ասել է, որ Սիրիայի կառավարությունը խաղաղ բնակչության դեմ ծանր սպառազինության կիրառման մեջ մեղադրող և սպառազինության նման տեսակների կիրառումը դատապարտող բանաձևի նախագծում կիրառվում են երկակի ստանդարտներ, որոնք կխոչընդոտեն քաղաքական լուծման հասնելու ջանքերը:
Մոսկվան իր հերթին արժանացել է քննադատության՝ Դամասկոսին զենիթային ժամանակակից համալիրներ մատակարարելու ծրագրերն ի կատար ածել խոստանալու համար:
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը նախօրեին հայտնել էր լրագրողներին, որ Մոսկվան «Ս-300» զենիթային ժամանակակից համալիրներ կմատակարարի Սիրիա՝ մի քանի տարի առաջ կնքված պայմանագրի շրջանակներում:
Ռյաբկովի համաձայն, զենիթային համալիրների փոխանցումը «կայունացնող գործոն կլինի՝ սառեցնելու համար որոշ տաք գլուխների Սիրիայի հակամարտությանը միջամտելու նպատակով ուժեր ուղարկելու ցանկությունը»:
Վերլուծաբանների համաձայն, Ռուսաստանի կողմից «Ս-300» զենիթային համալիրները Սիրիային փոխանցելու դեպքում Միացյալ Նահանգներին և Արևմուտքի այլ տերություններին ավելի դժվար կդառնա Սիրիայի տարածքի վրա թռիչքազերծ գոտու սահմանումը: