«Սիրիայի կառավարությունը Իրանում գտնվող գաղտնի ռազմակայաններ է ուղարկում կառավարությանը հավատարիմ զինյալ ստորաբաժանումների մասնակիցներին՝ պարտիզանական մարտավարության պատրաստելու նպատակով»:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, այս ծրագիրը որպես «բաց գաղտնիք» է տարածվում նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերի վերահսկողության տակ մնացած տարածքներում:
Այս մասին, ըստ գործակալության, հաղորդել են Իրանում վերապատրաստում անցած մարտիկները, ինչպես նաև Սիրիայի ընդդիմության աղբյուրները:
Իսրայելի հետախուզական ծառայության ղեկավարը և Արևմուտքի պետությունների դիվանագետներն իրենց հերթին հայտնել են, որ Ասադի վարչակարգի հիմնական օժանդակող Իրանը օգնում է Ասադին վերապատրաստել կառավարական զինված ստորաբաժանումների առնվազն 50 հազար ծառայող՝ նպատակ հետապնդելով մինչև 100 հազարիի հասցնել այս ուժերի ծառայողների թիվը: Նրանք սակայն չեն հաղորդել, թե որտեղ են իրականացվում վերապատրաստման այս աշխատանքները:
Իրանի արտգործնախարարությունում որևէ կերպ չեն մեկնաբանել այս տեղեկությունները, սակայն Իրանի պաշտոնյաները բազմիցս հերքել են Սիրիայում չդադարող հակամարտության իրենց ռազմական ներգրավվածությունը՝ նշելով, որ Ասադին տրամադրվում է միայն մարդասիրական և քաղաքական բնույթի աջակցություն:
Սիրիայի կառավարության անվտանգության ծառայությունից աղբյուրը, որը ցանկացել է չբացահայտել իր անունը, նշել է, որ Սիրիան մարտիկներ չի ուղարկում Իրան՝ վերապատրաստություն անցնելու համար:
«2006 թվականից մենք նախապատրաստում ենք պարտիզանական պարտերազմ վարելու ունակություն ունեցող ստորաբաժանումներ, ինչու՞ պետք է որևէ մեկին Իրան ուղարկենք այս նպատակով», - ասել է աղբյուրը: