Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը Ժնևում անցկացվող խաղաղության բանակցությունների ընթացքում չորեքշաբթի օրը համաձայնության են եկել բանակցությունների հիմքի շուրջ՝ նշելով, որ որպես այդպիսին կօգտագործվի 2012 թվականին ընդունված «Ժնևյան կոմյունիկեն»:
Այս փաստաթուղթը կոչ է անում դիմել մի քանի քայլի՝ ուղղված Սիրիայում հակամարտության դադարեցման, այդ թվում՝ ժամանակավոր կառավարության ստեղծմանը:
Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության համաձայն, «բանակցությունների մեկնարկից ի վեր կառավարությունը հայտնում էր այս կոմյունիկեն բանակցությունների սեղանին դնելու և կոմյունիկեի դրույթները մեկ առ մեկ քննարկելու իր պատրաստակամության մասին»:
Ընդդիմության խոսնակ Լուայ ալ-Սաֆին իր հերթին նշել է, որ երկու կողմերը համաձայնության են եկել «Ժնևյան կոմյունիկեն» որպես բանակցությունների հիմք օգտագործելու մասին:
Սիրիայի հակամարտության երկու կողմերի միջև Ժնևում ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիի միջնորդությամբ անցկացվող բանակցություններն ընթանում են արդեն հինգերորդ օրը:
Այս ընթացքում, ըստ հաղորդագրությունների, Սիրիայի կառավարությունը նավթ և բնական գազ է գնում «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբավորումներից, որոնք վերահսկողություն են հաստատել երկրի որոշ տարածքներում գտնվող էներգակիրների պաշարների նկատմամբ:
Հաղորդագրությունների համաձայն, իր անունը բացահայտելուց հրաժարված Արևմուտքի պաշտոնյաները տեղեկացրել են, որ «Իրաքի իսլամական պետություն» և «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումներն օգտագործում են նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտներն իրենց գործունեության ֆինանսավորման նպատակով:
«Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականը չորեքշաբթի օրը նշել է, որ, ըստ ապստամբների հաղորդագրությունների, Սիրիայում նավթի և գազի պաշարներով հարուստ տարածքները վերահսկող իսլամիստները վառելիք են տրամադրում կառավարությանը, ինչի փոխարեն կառավարությունը զերծ է մնում զինյալների կողմից վերահսկվող տարածքների ուղղությամբ օդային հարվածներ հասցնելուց: