Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողութոյուն են հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող Քուսեյր քաղաքի նկատմամբ և խոստացել են «ջախջախել» երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող ապստամբներին:
Քուսեյր քաղաքը կառավարական ուժերին հաջողվել է գրավել երեք շաբաթ տևած հարձակողական գործողությունների արդյունքում: Քաղաքը գրավելու պայքարի մեջ կառավարական ուժերին մեծ աջակցություն են ցուցաբերել հարևան Լիբանանից ժամանակ «Հեզբոլլահ» խմբավորման մարտիկները:
Ապստամբների ուժերը հաղորդել են իրենց վերահսկողության տակ մեկ տարուց ավելի եղած Քուսեյր քաղաքից հետ քաշվելու մասին:
Քաղաքը գրավելու գործողությունների մեջ Լիբանանից ժամանած «Հեզբոլլահ»-ի մարտիկների մասնակցությունը մտահոգություններ է առաջացնում այն մասին, որ Սիրիայում չդադարող հակամարտությունն աստիճանաբար տարածվում է:
Սիրիայի զինված ուժերը չորեքշաբթի օրը հաղորդագրություն են տարածել, որտեղ ասված է, որ քաղաքի գրավումը «հստակ ուղերձ» է Սիրիայի կառավարության դեմ հանդես եկող բոլոր ուժերին:
Միավորված ազգերի կազմակերպությունը նախօրեին հրապարակել է զեկույց, որի համաձայն առկա են «արժանահավատ հիմքեր» այն մասին, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել:
ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով անկախ հանձնաժողովի նախագահ Պաուլո Պինեյրոն, զեկույցը ներկայացնելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, շեշտել է, որ երկրում արդեն երկու տարի շարունակվող հակամարտությունն արդեն իսկ դարձել է բազմաթիվ զոհերի պատճառը:
«Խիղճը ցնցող հանցագործություններն առօրյա իրականություն են դարձել: Այս պատերազմին զոհ է գնացել մարդասիրությունը: Սիրիային պետք չէ ռազմական միջամտություն, Սիրիային անհրաժեշտ է դիվանագիտական միջամտություն: Մենք չենք կարող շարունակել հանգիստ նայել ծավալվող արհավիրքին», - ասել է Պինեյրոն:
ՄԱԿ-ի հանձնաժողովն իր երեքշաբթի հրապարակած զեկույցում զգուշացրել է նաև, որ չդադարող հակամարտության կողմերին սպառազինության նոր առաքումները կավելացնեն մարդու իրավունքների խախտումների վտանգը: ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով անկախ հանձնաժողովի նախագահի համաձայն, վերջին երկու տարիները վկայում են այն մասին, որ հակամարտության ակտիվացումը «ավերիչ հետևանքներ կունենա խաղաղ բնակչության համար»: