Մատչելի հղումներ

Հոմսի ռմբակոծությունը շարունակվում է


Հոմսի ռմբակոծությունը շարունակվում է
Հոմսի ռմբակոծությունը շարունակվում է

«Կառավարական անվտանգության ուժերը վերսկսել են երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ուղղված ապստամբության կենտրոններից մեկի՝ Հոմս քաղաքի ուղղությամբ իրականացվող գրոհը»:

Այս հայտարարությամբ հանդես են եկել Սիրիայի ակտիվիստների, որոնց համաձայն երկուշաբթի օրն իրականացված ռմբակոծության թիրախն է դարձել քաղաքի Բաբա Ամր թաղամասը:

Ակտիվիստները հայտնել են նաև, որ փետրվարի 4-ին երկրի կենտրոնական մասում գտնվող քաղաքի ուղղությամբ կառավարական ստորաբաժանումների կողմից սկսված ռմբակոծությունը, որի թիրախն են դարձել ընդդիմության կողմից վերահսկվող թաղամասերը, դարձել է հարյուրավոր զոհերի պատճառը:

Կառավարական ուժերի կողմից գրոհը վերսկսելուց մեկ օր առաջ Արաբական պետությունների լիգան կոչ է արել այս երկիր մտցնել խաղաղապահ ուժեր և աջակցություն ցուցաբերել նախագահ Ասադի ընդդիմախոսներին:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Արաբական պետության լիգան, ընդունելով Սիրիայի ընդդիմությանը լիարժեք աջակցության կոչ անող բանաձև, «չէր կարող է՛լ ավելի հստակ ուղերձ հղել Սիրիայի ժողովրդին»:

Արտաքին գործերի նախարար Հեյգի համաձայն, «Ասադը չպետք է որևէ կասկած ունենա, որ միջազգային հանրությունը վճռական է Սիրիայում բռնությունները դադարեցնելու հարցում»:

XS
SM
MD
LG