Մատչելի հղումներ

Սիրիայի Հալեպ քաղաքում պայթյունների պատճառով բազմաթիվ զոհեր կան


Սիրիայի Հալեպ քաղաքում պայթյունների պատճառով բազմաթիվ զոհեր կան
Սիրիայի Հալեպ քաղաքում պայթյունների պատճառով բազմաթիվ զոհեր կան

Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է հյուսիսային Հալեպ քաղաքում ուրբաթ օրը տեղի ունեցած առնվազն երկու պայթյունների մասին:

Պայթյունները տեղի են ունեցել ռազմական հետախուզական կազմակերպության շենքի և անվտանգության ուժերի ռազմակայանի մոտակայքում:

Պետական հեռուստատեսության վկայությամբ, պայթյունների հետևանքով զոհվել է 25, վնասվածքներ ստացել՝ 175 մարդ ինչպես քաղաքացիական անձանց, այնպես ել ռազմական անձնակազմի շրջանում:

Մեծ Բրիտանիայից գործող «Մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունն իր հերթին հայտնել է, որ Հալեպում իրականացվել է երեք պայթյուն:

Սիրիայի առևտրային հիմնական Հալեպ քաղաքում երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ սկսված ապստամբության ժամանակից պահպանվում էր համեմատաբար հանգիստ իրավիճակ:

Սիրիայի իրավապաշտպան ակտիվիստները հինգշաբթի օրը հայտնել են, որ կառավարական ուժերը շարունակել են երկրի կենտրոնում գտնվող Հոմս քաղաքի ռմբակոծությունը:

Ըստ ակտիվիստների, զինված ուժերի կողմից հինգշաբթի օրն իրականացված ռմբակոծության զոհ է գնացել 60 մարդ, իսկ շաբաթ օրվանից չդադարող ռմբակոծության պատճառով զոհվել է մի քանի հարյուր քաղաքացիական անձ:

Լիբիայի իշխանությունները հինգշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի Սիրիայի դեսպանին և դեսպանության անձնակազմի 72 ժամ է տրվել երկիրը լքելու համար:

Նույն օրը Գերմանիայի իշխանությունները հայտնել են Բեռլինում Սիրիայի դեսպանության չորս դիվանագետի երկրից վտարելու մասին այն բանից հետո, երբ Սիրիայի ընդդիմադիր կազմակերպությունների դեմ ուղղված լրտեսական գործունեության մեղադրանքներով ձերբակալվել էր դեսպանության երկու աշխատող:

XS
SM
MD
LG