Մատչելի հղումներ

Սիրիայում սպանվել է եւս 15 ցուցարար


Սիրիայում ուրբաթ օրվա աղոթքից հետո փողոցներ դուրս ելած հակակառավարական ցուցարարների դեմ անվտանգության ուժերի կողմից իրականացված հարձակման արդյունքում 15 մարդ է սպանվել։

Տեղից ստացված տեղեկությունների համաձայն, սպանությունների մեծ մասը տեղի են ունեցել Ջաբալ ալ-Զավիյա քաղաքում, հարավային Դերաա գավառում եւ կենտրոնական հատածում գտնվող Համայում։

Լոնդոնից գործող Սիրիայում մարդու իրավունքների պաշպանության դիտակ կազմակերպությունը տեղեկացնում է, որ առնվազն երկու զոհ էլ գրանցվել է Հոմսում։

Վերջին այս հարձակումները հետեւել են Սիրիայում իրականացվող բռնություններին միջազգային պատասխան տալու անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի արտասանած կոչին։


XS
SM
MD
LG