Մատչելի հղումներ

Սիրիայում ընդհատվել են ՄԱԿ-ի դիտորդական առաքելության գործունեությունը


Սիրիայում բռնությունների թեժացման պատճառով ՄԱԿ-ի անզեն 3ՕՕ դիտորդները ստիպված են եղել ընդհատել իրենց առաքելությունը։

Դիտորդ խմբի ղեկավար, գեներալ մայոր Ռոբերտ Մուդն ասել է, թե խումբը չի հեռանա երկրից, այլ կսպասի մինչեւ իրադրությունը կմեղմվի։

Իսկ տեղից ստացվող սիրողական մակարդակի տեսագրությունները ցույց են տալիս բռնությունների որոշ մանրամասներ։ Ըստ այդ լուրերի, ծանր մարտեր են ընթանում մայրաքաղաք Դամասկոսի մի արվարձանում եւ ծանր հրետանակոծություն՝ Հոմս քաղաքում։
Սիրիայի մի քանի քաղաքներում միայն շաբաթ օրը սպանվել է առնվազն 5Օ մարդ։


Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը դիտորդական խումբ էր ուղարկել Սիրիա՝ հետեւելու համար ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի դեսպանորդ Քոֆի Անանի կողմից ներկայացված վեց կետից բաղկացած խաղաղության ծրագրի իրագործման ընթացքը։ Սակայն հրադադարն իրականում երբեք էլ ուժի մեջ չի մտել այստեղ։ Մի քանի օր առաջ ալ Հաֆֆահ քաղաք մեկնելիս հարձակման էր ենթարկվել նաեւ դիտորդական առաքելության խումբը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիս 15-ին է կայացնելու որոշում երկարաձգել դիտորդ առաքելության գործունեությունն այստեղ, թե՝ ոչ։

XS
SM
MD
LG