Միավորված ազգերի կազմակերպության քննիչների համաձայն, Սիրիայում «կտրուկ ակտիվացել են» բախումները՝ չնայած կառավարության և ընդդիմության ուժերի կողմից խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանի ծրագրի շրջանակում բռնությունները դադարեցնելու ստանձնած պարտավորությունների:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցի համաձայն, Սիրիայում տիրում է «վտանգավոր և արագ վատթարացող» իրավիճակ: Զեկույցում նշվել է, որ երկու կողմերն էլ իրականացնում են մարդու իրավունքների խախտումներ, սակայն Սիրիայի կառավարական ուժերի կողմից իրականացվող խախտումները «տագնապալի մակարդակի» են հասել:
Զեկույցում նշված է, որ Հուլա քաղաքի ուղղությամբ 108 զոհի պատճառը դարձած գրոհի դեպքում կառավարական ուժերը պատասխանատվություն են կրում «զոհերի մեծ մասի համար», սակայն չի բացառվում նաև ընդդիմության կամ օտարերկրյա ուժերի դերը, և հետաքննությունը շարունակվելու է:
ՄԱԿ-ի կողմից նշանակված քննիչ Պաուլո Պոինհեյրոն ասել է, որ քննիչների իր խումբը հիմնականում մտահոգված է ընդդիմության ուժերի կողմից երեխաներին որպես բժշկական նշանակության ապրանքներ տեղափոխող սուրհանդակների օգտագործմամբ, ինչը վերջիններիս դնում է մահվան կամ վնասվածքներ ստանալու վտանգի տակ:
Սիրիայի իշխանությունները քննադատության են ենթարկել քննիչների աշխատանքը և ասել, որ չեն մասնակցելու «քաղաքականացված այս գործընթացին»: