Ռուսաստանն ու Եվրամիությունը մեկնարկել են երկօրյա գագաթաժողով, որի անցկացման վրա ստվեր է գցում ԵՄ-ի և Ռուսաստանի կողմից Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի տարբեր կողմերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ զբաղեցրած դիրքորոշումները:
Ռուսաստանի և Եվրամիության միջև գագաթաժողովն անցկացվում է այն ընթացքում, երբ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները շարունակում են փորձեր կատարել՝ Սիրիայի շուրջ խաղաղության միջազգային գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ, որի ընթացքում նախատեսվում է բանակցությունների սեղանի շուրջ բերել Սիրիայի ընդդիմությունը, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներին:
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը երկուշաբթի օրն ասել է, թե Միացյալ Նահանգները բավականին ճնշում չի գործադրում Սիրիայի ընդդիմության վրա՝ միջազգային բանակցություններին մասնակցելու և Սիրիայի նախագահ Ասադին հեռանալու մասին պահանջների ներկայացումը դադարեցնելու առումով:
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ռուսաստանից զենիթային ժամանակակից «Ս-300» համակարգերի առաքումը Սիրիա տեղի չի ունենալու 2014 թվականից շուտ: Նա սակայն չի մանրամասնել, թե ինչպես է հանգել նման եզրակացության:
Յաալոնն անցյալ շաբաթ զգուշացրել է, որ «Իսրայելը գիտի, թե ինչ է պետք անել» այն դեպքում, եթե Ռուսաստանն ի կատար ածի «Ս-300» համակարգերը Սիրիային առաքելու խոստումը: