Սիրիայի ակտիվիստների համաձայն, նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Դամասկոսը երկրի առափնյա շրջանների հետ միացնող հիմնական մայրուղու նկատմամբ, ինչը անհրաժեշտ է՝ երկրից հարյուրավոր տոննա քիմիական նյութերի հեռացման համար:
Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ կառավարական ստորաբաժանումները վերագրավել են Քարա և Դեյր Աթիյա քաղաքները և Նաբաք քաղաքի հիմնական մասը:
Կառավարական ուժերի կողմից վերագրավված բնակավայրերով է անցնում Դամասկոս-Հոմս կարևորագույն մայրուղին:
Դամասկոսը երկրի առափնյա շրջանների հետ միացնող հիմնական մայրուղին կառավարական ուժերի վերահսկողության տակ անցնելու մասին հաղորդագրությունը ստացվել է այն ժամանակ, երբ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը տեղեկացրել է, որ Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացմանն ուղղված աշխատանքներն ըստ էության անհրաժեշտ կլինի հետաձգել՝ երկրում շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում նման աշխատանքների իրականացման համար ստեղծված խոչընդոտների պատճառով:
Կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեթ Ուզյումջյուն սակայն տեղեկացրել է, որ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանն ուղղված աշխատանքներում դադարը երկարատև չի լինի, որ և քիմիական զինանոցը մինչև 2014 թվականի կեսը ոչնչացնելու վերջնաժամկետն անփոփոխ է մնում: