Սիրիայի կառավարությունը մեղադրել է նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբներին քիմիական զենք կիրառելու մեջ:
Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության համաձայն, քիմիական զենքի կիրառմամբ հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ:
«ՍԱՆԱ»-ի հաղորդագրության համաձայն, երեքշաբթի օրն ապստամբները «քիմիական նյութ պարունակող հրթիռ» են արձակել Հալեպի Խան ալ-Ասալ թաղամասի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ երեքշաբթի ավելի վաղ Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիան ժամանակավոր վարչապետի պաշտոնում ընտրել է ԱՄՆ-ում կրթություն ստացած նախկին բիզնեսմեն Ղասան Հիթոյին:
Թուրքիայում անցկացված ընդդիմադիր կոալիցիայի հանդիպման ընթացքում Հիթոն ստացել է կոալիցիայի անդամների ընդհանուր թվով 48 ձայնից 35-ը:
Ղասան Հիթոն մի քանի տասնամյակ բնակվել է Միացյալ Նահանգներում, սակայն վերջերս ԱՄՆ-ի Տեխաս նահանգից տեղափոխվել է Թուրքիա՝ Սիրիայի ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում օգնություն բաշխելու գործում օժանդակություն տրամադրելու համար:
Սիրիայի ընդդիմությանը որպես երկրի ժողովրդի լեգիտիմ եղանակով ներկայացնող մարմին ճանաչել է արդեն ավելի քան 100 երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Թուրքիան: