Սիրիայի ապստամբներին ըստ երեւույթին հաջողվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք բռնագրավել Հալեպ քաղաքի մոտակայքում գտնվող կառավարական զինված ուժերի ռազմական պահեստներից:
Ակտիվիստները մի քանի տեսանյութ են հրապարակել «YouTube» կայքում, որտեղ ցուցադրված են զենքի և զինամթերքի արկղեր, որոնք, ըստ նրանց, գրավվել են Խան Թոման քաղաքի զենքի և սպառազինության պահեստներից:
Ապստամբների կողմից զենքի պահեստ գրավելու մասին հաղորդագրության անկախ հաստատում իրականացնել դեռևս չի հաջողվել:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և վերջինիս հավատարիմ զինված ուժերի դեմ պայքար մղող ապստամբներին վերջին մի քանի ամսվա ընթացքում հաջողվել է վերահսկողություն հաստատել երկրի հյուսիսային և արևելյան տարածքների, ներառյալ երկրի առևտրային ամենակարևոր քաղաք Հայեպի որոշ մասերն ու քաղաքի մոտակայքում գտնվող բնակավայրերի նկատմամբ:
Նախագահ Ասադին հավատարիմ ուժերը սակայն դեռևս վերահսկվում են Հալեպի կենտրոնական թաղամասերը, մայրաքաղաք Դամասկոսը, ինչպես նաև Սիրիայի արևմտյան տարածաշրջանները, որտեղ մեծամասնություն են կազմում ալիևիները: