Մատչելի հղումներ

Սիրիայի ընդդիմությունը «թռիչքազերծ գոտի» է պահանջել


Սիրիայի ընդդիմությունը «թռիչքազերծ գոտի» է պահանջել

Սիրիայի ընդդիմության ակտիվիստները հորդորել են ուրբաթ օրը կայանալիք ցույցերի մասնակիցներին պահանջել այս երկրի վրա «թռիչքազերք գոտու» ստեղծում:

Այս կոչով ակտիվիստները հանդես են եկել սոցիալական ցանցերում՝ ասելով, որ թռիչքների սահմանափակումն անհրաժեշտ է քաղաքացիական անձանց կառավարական ուժերից պաշտպանելու համար:

Սիրիայի ակտիվիստները հայտնել են, որ հինգշաբթի օրը երկրի անվտանգության ուժերի հետ բախումների արդյունքում զոհվել է առնվազն ութ մարդ:

Ակտիվիստների համաձայն, զոհերի պատճառը դարձած բախումները տեղի են ունեցել հարավային Դերաա շրջանում իրականացվող խուզարկումների, ինչպես նաև երկրի կենտրոնական մասում՝ Սիրաիյի զինված ուժերի և դասալքության մեջ կասկածվող զինծառայողների միջև ընդհարումների ժամանակ:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի հազարավոր կողմնակիցներ առափնյա Լաթաքիյի քաղաքում հինգշաբթի օրը հավաք են կազմակերպել: Նման հավաք օր առաջ անցկացվել է նաև երկրի մայրաքաղաք Դամասկոսում:

Նախագահ Բաշար ալ-Ասսադը չորեքշաբթի օրը հանդիպում է անցկացրել Արաբական պետությունների լիգայի պատվիրակության հետ, որի արդյունքներով Քաթարի վարչապետն ասել է, որ բանակցությունները եղել են «ջերմ և անկեղծ», և արաբական պետությունների պաշտոնատար անձինք կրկին կհանդիպեն Ասսադին հոկտեմբերի 30-ին:

XS
SM
MD
LG