Մատչելի հղումներ

Սիրիայում տեղական ընտրություններ են անցկացվում


Սիրիայում տեղական ընտրություններ են անցկացվում

Սիրիայում անցկացվում են տեղական ընտրություններ՝ չնայած կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև շարունակվող բախումների:

Սիրիայի իշխանությունները հայտնել են, թե այս տարի անցկացվող քվեարկությունն ավելի ազատ կլինի, կան անցյալ տարի անցկացված ընտրությունները, սակայն ընդդիմությունը կոչ է արել բոյկոտելու քվեարկությունը և հայտարարել է համընդհանուր գործադուլ:

«Բի-Բի-Սի»-ի լրատվական գործակալության փոխանցմամբ, սպասվում է, որ ընտրողների մասնակցությունը ցածր կլինի, քանի որ նրանց հիմնական մասը չի ցանկանում ենթարկվել վտանգի՝ այցելելով ընտրատարածքներ:

Սիրիայի մի քանի քաղաքում երկուշաբթի օրը շարունակվել են բախումները, որոնց հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, զոհերի պատճառը դարձած բախումները տեղի են ունեցել երկրի Իդլիբ և Հոմս նահանգներում:

Սիրիայի ակտիվիստների համաձայն, կիրակի օրը երկրում զոհվել է առնվազն 18 մարդ, որոնցից 11-ը զոհվել են Հոմսում և Համայում:

ՄԱԿ-ի գնահատականների համաձայն, երկրում արդեն ինն ամիս շարունակվող ապստամբության արդյունքում զոհվել է ավելի քան չորս հազար մարդ, որոնցից 307-ը երեխաներ են:

Սիրիայի կառավարության համաձայն, այն պայքար է մղում զինյալների խմբավորումների դեմ:

XS
SM
MD
LG