Մատչելի հղումներ

Սիրիան «Հեզբոլլահ»-ի հարցում ճնշում է գործադրում Լիբանանի վրա


Սիրիան կոչ է անում Լիբանանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել «Հեզբոլլահ» զինյալ խմբավորմանը:

Այդ կոչն արվել է Լիբանանի վարչապետ Սաադ ալ Հարիրիի և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի միջև Դամասկոսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Այս հանդիպումը կազմում է երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերի մի մասը: Լիբանանի և Սիրիայի միջև հարաբերությունները լարվել էին 2005 թվականին Սաադ ալ Հարիրիի հոր` Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո:

Դամասկոսը ժխտում է ՄԱԿ-ի հետաքննիչների այն մեղադրանքները, որոնց համաձայն Սիրիան զգալի դեր է ունեցել այդ սպանության մեջ:

Անցած ամիս Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Լիբանանի ղեկավարները հանդիպել էին Բեյրութում` «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդներին ՄԱԿ-ի կողմից սպանության մեղադրանքի ներկայացման հետ կապված լարված իրավիճակը թեթևացնելու համար:

XS
SM
MD
LG